AIST Wiki 20
AMD65,000.00
Ապրանքատեսակ. AIST Wiki 20
Արտադրող. Aist
5-8 տարեկան երեխաների համար նախատեսված 20 դյույմանոց անիվներով սույն հեծանիվը դասվում է մանկական հեծանիվների (անգլ. kids bike) շարքին: Աջակցող կողային անիվներով, ոտքի և ձեռքի արգելակներով հանդերձված այս մոդելը հուսալիորեն ապահովում է երեխայի անվտանգ երթևեկը: Հեծանիվը համալրված է նաև առջևում ամրակցված զամբյուղով, զանգով, պլաստիկե անվածածկոցներով և լուսային անդրադարձիչներով: Շղթայական համակարգը քողարկված է պաշտպանիչ վահանակով: Հեծանվի կմախքը, անվակոճերն ու շարժաթևերը ձուլված են ածխածնային պողպատից: Սույն մոդելի գունային լուծումները կատարված են վառ երկնագույնի, դեղինի և սպիտակի ներդաշնակ համադրությամբ: