«HVZ» BICYCLE REPAIR WORKSHOP
Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումն իրականացվում է նույն հասցեում (ք. երևան, Լենինգրադյան 27/8) գործող «ՀՎԶ» հեծանիվների վերանորոգման արհեստանոցում:
«ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցը հիմնադրվել է 1984-ին:
Սերտ կապեր ունի «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի հետ, վերջինիս ստեղծման օրվանից հանդիսանում է ՀԿ-ն սպասարկող միակ կազմակերպությունը:
«ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
1. Հեծանիվների վերանորոգում,
2. Հեծանիվների վարձակալություն,
3. Հեծանիվների առք, վաճառք և փոխանակում,
4. Պահեստամասերի և աքսեսուարների լայն տեսականի,
5. Հեծանիվների տյունինգ,
6. Մանկական էլեկտրոմոբիլների վերանորոգում,
7. Հեծանվականգառների պատրաստում,
8. Րիքշաների և հատուկ կարիքներով անձանց հեծանիվների պատրաստում,
9. Հաշմանդամների սայլակների սպասարկում,
10. Մանկական սայլակների վերանորոգում:
Աշխատանքային գրաֆիկը.
ամենօրյա՝ ժամը 10:00-ից մինչև 20:00:
Հեռ՝. 093426654:
ՀՎԶ մասնագիտացված հեծանվային խանութ-սրահից հեծանիվ գնելիս առաջին տեխնիկական սպասարկումը դուք ստանում եք միանգամայն անվճար:
Առաջին տեխնիկական (երաշխիքային) սպասարկումն իրականացվում է գնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հեծանիվներն ունեն 12-ից մինչև 24 ամիս երաշխիք կմախքի համար կախված մոդելից (տես շահագործման ուղեցույցը), և 6 ամիս կախոցային սարքավորման համար: Երաշխիքը չի տարածվում շարժահաղորդման, արգելակման կոճղակների, ոտնակների, լրացուցիչ անիվների, ռետինե տարրերի բնական մաշվածության վրա:
														
																	
																	
GRIPS