Մեր մասին

ՀՎԶ, ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ

Լենինգրադյան 27/8 հասցեում գործող ՀՎԶ հեծանվային խանութ-սրահն առաջարկում է բրենդային բարձրակարգ հեծանիվներ, հեծանվային աքսեսուարներ և պահեստամասեր: Խանութ-սրահի մասնագիտական ապահովումն ու խորհրդատվությունն իրականացնում է 1984 թվականից հիմնադրված և նույն հասցեում գործող «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցը: Ներկայումս ՀՎԶ մասնագիտացված հեծանվային խանութ-սրահը հայաստանյան սպառողին է ներկայացնում 1947-ից վաճառքի հանված և 1963-ից միջազգային շուկա դուրս եկած իտալական դիզայնով բելոռուսական հանրահայտ «Aist» ապրանքանիշի տարատեսակ հեծանիվներ՝ խճուղային-սպորտային, քաղաքային-տուրիստական, լեռնային, տարեցների, դեռահասների և մանկական: Հեծանվասերների և պրոֆեսիոնալների շրջանում այս բրենդի համբավն ու մրցունակությունն ապահովող հիմնական հատկություններից են հուսալիությունը, շահագործման պարզությունն ու հասանելիությունը: Այնպես որ, եթե կարևորում եք բարձր որակն ու մատչելի գները, ապա մենք սպասում ենք ձեզ: